Մաքուր միջավայր՝ մենք գոհ ենք

Կամավորականների մի մեծ ջոկատ-ճամբարականներով մաքրեցինք այսօր մի տարածք ևս: Այն տարածքը, որտեղ հաճախ ենք ազատ ժամանակն անցկացնում: Արևելյան դպրոց -պարտեզից մինչ այդ բակն ընկած տարածքը սարսափելի աղտոտված էր, մենք էլ սիրով գործի անցանք:

Աշխատանքից հետո էլ անցանք հեծանվավարությանը, որտեղ էլ Անիի և Հակոբի սրտացավության շնորհիվ , մեր Անժելան, ով միշտ վախենում էր հեծանիվ վարելուց , այսօր առաջին անգամ վստահ սովորեց վարել երկակնանի հեծանիվ :

Շրջակա միջավայրի մաքուր պահելը դարձել է ամենօրյա աշխատանք, որովհետև մինչ ավտոկայանատեղին հասնելը կրկին անգամ աղտոտում են , մենք էլ սիրով հավաքում համ էլ մարզվում ենք:

Advertisements

Ապրիլի 29-ից մայիսի 3-ի նախագծային աշխատաժամանակ

ՆԱԽԱԳԾԵՐ 


Նոր համատեղ նախագիծ՝ ջերմոց- լաբորատորիայի հետ —Հայաստանի դեղաբույսերի ընտրանի— ծանոթանում ենք օշինդրի, երիցուկի, խատուտիկի և փիփերթի և նրանց բուժիչ հատկությունների մասին, ցանում, տնկում և խնամք առանձնացված տարածքում

Պարտիզապուրակային աշխատանքներ— սածիլների տնկում, ծաղկանոցների ձևավորում, խնամք

Շրջակա միջավայրի մաքրություն + զուգահեռ ՝ սպորտային խաղերի միջոցով—ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

տեխնոլոգիա, երգեր, խաղեր

«Հունիսյան ազգային օպերա»նախագիծ

Բոլոր նախագծերի հրապարակումն ու լուսաբանումը իմ և ճամբարականների ուսումնական բլոգերում:

Երկուշաբթի

14:20- 14:25   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15: 30  ինքնապատրաստում — կիսատ թողնված աշխատանքների

15:30- 16:30   պարտիզապուրակային աշխատանքներ— տնկելու ենք ջերմոց-լաբորատորիայում մեր ցանած սերմերի՝ ծաղիկների սածիլները.

16:30 – 16:45   միջավայրի, ներքին բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Երեքշաբթի

14:25 – 14:25    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:30 ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

15:35 – 16:20  ուսումնական Ագարակ

16:20 – 16:45   միջավայրի խնամք, բույսերի խնամք և դասասենյակի մաքրում,  օդափոխում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Չորեքշաբթի

14:25 – 14:30    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 –  15: 45  ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

15:45 – 16:30    խատուտիկի, օշինդրի հավաք

16:30 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Հինգշաբթի

14:25 – 14:30   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15:15   ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

15:20 – 16:20  շրջակա միջավայրի մաքրություն

16:20 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:30    ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:15  ավանդական խաղեր — հոլի պտտեցման եղանակը, քարկտիկ ու տըզ խաղեր—-լանջերում

15:15 – 16:45  մեդիաուրբաթ

16:45 – 17:00     տուն ճանապարհում

Մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը

ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

«Այստեղ չկա սեբաստացի և ոչ սեբաստացի, կա մանկավարժություն, որը բոլորին միավորում է» — Աշոտ Բլեյան:

Աշխատանքային այց Տավուշի մարզ

Ճարտարապետության-քանդակագործության 2019-ի միջազգային բաց փառատոնում Իջևանն ընդգրկելու, Տավուշի մարզում կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ծրագրերի տարածման աշխատանքները մարզպետարանում քննարկելու համար ապրիլի 22-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսը այսօր Տավուշի մարզում էին ։ Նրանք հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Քննարկվեցին նախագծի հետ կապված մի շարք հարցեր, որոնց տրվեց համապատասխան լուծումներ:

Փոքրիկ շրջայցն էլ անձրևող Իջևանում է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց օրապատումը ՝ նկարաշարում …

Ապրիլի 22-26-ի նախագծային աշխատաժամանակ

ՆԱԽԱԳԾԵՐ 


Նոր համատեղ նախագիծ՝ ջերմոց- լաբորատորիայի հետ —Հայաստանի դեղաբույսերի ընտրանի— ծանոթանում ենք օշինդրի, երիցուկի, խատուտիկի և փիփերթի և նրանց բուժիչ հատկությունների մասին, ցանում, տնկում և խնամք առանձնացված տարածքում

Պարտիզապուրակային աշխատանքներ— սածիլների տնկում, ծաղկանոցների ձևավորում, խնամք

շրջակա միջավայրի մաքրման , խնամքի աշխատանքներ

տեխնոլոգիա, ավանդական, բակային խաղեր

հեծանվավարություն


«Հունիսյան ազգային օպերա»նախագիծ

Բոլոր նախագծերի հրապարակումն ու լուսաբանումը իմ և ճամբարականների ուսումնական բլոգերում:

Երկուշաբթի

14:20- 14:25   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15: 30  ինքնապատրաստում — կիսատ թողնված աշխատանքների

15:30- 16:30   պարտիզապուրակային աշխատանքներ— տնկելու ենք ջերմոց-լաբորատորիայում մեր ցանած սերմերի՝ ծաղիկների սածիլները.

16:30 – 16:45   միջավայրի, ներքին բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Երեքշաբթի

14:25 – 14:25    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:30 ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

15:35 – 16:20  շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ

16:20 – 16:45   միջավայրի խնամք, բույսերի խնամք և դասասենյակի մաքրում,  օդափոխում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Չորեքշաբթի

ԱՊՐԻԼԻ 24

Հինգշաբթի

14:25 – 14:30   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15:15   ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

15:20 – 16:20  հեծանվավարություն

16:20 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Ուրբաթ

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

Լուսանկարչություն մեդիա գործիքներով, լուսաբանում

11:00- կրկնազատիկն Արևելյան դպրոցի լանջերում

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:30    ինքնապատրաստում- կիսատ թողնված աշխատանքների

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:15  ավանդական խաղեր — հոլի պտտեցման եղանակը, քարկտիկ ու տըզ խաղեր—-լանջերում

15:15 – 16:45  հեծանվավարություն

16:45 – 17:00     տուն ճանապարհում

Հերթական ուսուցողական սեմինարը մեր

Անձրևային եղանակի պատճառով Ագարակում նախատեսված սեմինարը հետաձգվեց և փոխարինեցինք այն ջերմոց- լաբորատորիայում , որտեղ էլ կազմակերպիչներով , տ. Շողիկի մեկնությամբ անցանք շատ հետաքրքիր մի բնագիտական գործունեության: Մեր Լուսինե Նազարյանը մի առիթով մեզ պատմել էր, որ իր հայրիկից սովորել և օգնել է նրան ծառերի պատվաստի հարցում: Այս անգամ որոշվեց, որ պատվաստելու ենք լիմոնի մեծ թուփը: Պատվաստի ընթացքում տ. Շողիկն ու Լուսինեն մանրամասնությամբ բացատրեցին կտրվածքների, կապի ճշգրտությունների մասին , իսկ վերջում էլ որոշեցին լիմոնի թփին մանդարինի մի ճյուղ ևս պատվաստել, որն էլ սիրով կատարեց Լուսինեն: Մեզ մնում է միայն համբերատար լինել և սպասել արդյունքներին: