Ձիերի խնամքը, սանձելն ու թամբելը Ագարակում

Կրկին անգամ  Արևելքի ու Հյուսիսի կազմակերպիչներով այսօր ուսումնական ագարակում էինք, իսկ մյուսները՝ լողավազանում, մեր հերթական սեմինար-պարապմունքն էր: Այսօր էլ հետաքրքիր անցավ , որն իր հերթին  ավելի վստահություն, համարձակություն  ու  հավատ ներշնչեց այն աղջիկներին, ովքեր դեռ վստահ չէին սանձում կամ հեծնում  ձիուն: Մի քանի փորձերից հետո ամեն ինչ կարգավորվեց՝ ընկեր Էդգարի խորհուրդների և   ուսուցման շնորհիվ:

 

 

Advertisements

Հավեսի հունի՜ս.Երկարացված օրվա ճամբարականների ջրային արկածները—-սկսվեց…

Ճամբարի երկրորդ օրն է, իմ ջոկատի մի մասն արդեն առավոտյան հասցրել էր վայելել լողը  բաց լողավազանում, իսկ ովքեր դեռ չէին հասցրել՝ ճամփորդության պատճառով, մի տեսակ թախանձագին հայացքներն ուղղել էին ինձ … Անգամ Արեգն էր հայրիկին համոզել, որ հեծանվային պարապմունքին չմասնակցի, որ մնա ու լողա:

Լողաց Արեգն ու հիացրեց  իր  գեղեցիկ , արհեստավարժ շարժումներով , սուզվելով…Ամառային լողափի, ճամբարի ամենօրյա հետաքրքիր արկածները սկսվեցի~ն ……………………….