Տրամադրություն՝ ներսում և դրսում

Սովորողները  հոգնում, սպառվում  են միայն այն դեպքում,  երբ անելիք չունեն այլևս:

Մեզ  հետ դա տեղի չի ունենում,  քանի որ  միշտ զբաղված ենք լինում:  Նախ արդեն կարողանում ենք  հերթապահություն անել ճաշարանում, դասարանում:  Զբաղվում ենք միասին  մարմնամարզությամբ, տարբեր  կենդանիների մասին  հետաքրքիր զրույցներով, նկարչությամբ, տարբեր խմբային խաղերով …  Բացօթյա խաղերն  իրենց աղմուկ-աղաղակով  ջերմություն են տարածում ճիմապատված լանջերում,  օդում, ամենուր  և  բարձր տրամադրությունն  ապահովված է :

Advertisements