Հանդիպում- շրջայց Տիգրան Խաչատրյանի հետ

DSC_0510«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի այսօրվա հյուրն էր Աղավնաձորի « Վայրի դեղաբույսեր »ՍՊԸ -ի հիմնադիր -տնօրեն Տիգրան Խաչատրյանը: Կրթահամալիրյան շրջայցից հետո բոլոր մասնակիցներով հավաքվեցինք Քոլեջի վերնատանը և սեմինար — պարապմունքից հետո համտեսեցինք Տիգրանի խորհրդով պատրաստված անմահական թեյը, որն էլ անվանակոչեցինք «Սեբաստացի » բրենդային թեյ: Համտեսեցինք նաև Աղավնաձորի գինին: Տիգրանի շնորհիվ ձեռք բերեցինք արժեքավոր գիտելիքներ, կապված դեղաբույսերի հետ: Նրա բերված նվեր սերմերն էլ ցանելու ենք կրթահամալիրի  տարբեր հողատարածքներում: Հանդիպումն անցավ շատ հիշարժան և ջերմ մթնոլորտում:

Ամբողջական ֆոտոպատումն էլ կարող եք նայել  սեղմելով այս  հղումը